Էդուարդո Կամավինգայի ապագայի հարցում հստակություն կա

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։

Մադրիդցիները 20-ամյա ֆուտբոլիստին կառաջարկեն նոր երկարաժամկետ պայմանագիր առաջիկա ամիսներին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: