Եվրոպական գրանդը խոշոր գումար կառաջարկի Հարի Մագուայրի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է իր կարիերան շարունակել ՊՍԺ-ում։

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ ՊՍԺ-ն պատրաստ է պայմանագիր կնքել Մագուայերի հետ՝ պլանավորելով ուժեղացնել պաշտպանական գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Փարիզցիների ղեկավարությունը պատրաստ է անգլիացու համար առաջարկել մոտ 57 մլն եվրո։ Նշվում է նաև, որ ֆրանսիական գրանդը հունվարին նման գումար է առաջարկել պաշտպանի համար, սակայն գործարքը ձախողվել է։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։