Ջորդան Պիկֆորդը հայտնվել է ԱՊԼ-ի երկու թոփ ակումբների ուշադրության կենտրոնում

Անգլիայի հավաքականի և «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը հայտնվել է ԱՊԼ-ի երկու բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում:

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Երկու ակումբներն էլ պլանավորում են դարպասապահի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Դարպասապահի գործող պայմանագիրը «Էվերթոնի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։