Մադրիդի «Ռեալը» պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակ է գտել Բունդեսլիգայում

Լևերկուզենի «Բայերի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Defensa Central-ը։

Ըստ հրապարակման՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմամբ և առաջատար է ֆուտբոլիստի համար պայքարում։

Ֆրիմպոնգի տրանսֆերի գնման հավակնորդների թվում են նաև «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»

։Հոլանդացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։