«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գնել պորտուգալացի ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Գոնսալու Ռամուշի ծառայություններով։

Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Բենֆիկայի» հարձակվողին ձեռք բերելու տարբերակը, եթե չհաջողվի ձեռք բերել «Նապոլիի» ռմբարկու Վիկտոր Օսիմհենին, ով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստը, դեմ չէ ևս մեկ մրցաշրջան մնալ «Բենֆիկայում»։

«Մանչեսթեր Յունայթեդում» քննարկվում են նաև Հարի Քեյնի («Թոթենհեմ») և Թեմմի Աբրահամի տարբերակները («Ռոմա»):