Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ ծանր հիվանդություն է հայտնաբերվել

Իտալիայի նախկին վարչապետ, «Մոնցա» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հիվանդ է լեյկոզով, հայտնում է Corriere della Sera-ն:

86-ամյա քաղաքական գործիչը չորեքշաբթի օրվանից գտնվում է Միլանի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։

Նշվում է, որ Բեռլուսկոնիի մոտ լեյկոզ է ախտորոշվել նախորդ հոսպիտալացման ժամանակ՝ մարտի 27-ից 30-ը։