Էդուարդո. «Այժմ «Արսենալի» ամենամեծ աստղը թիմն է»

«Արսենալի» և Խորվաթիայի հավաքականի նախկին հարձակվող Էդուարդոն խոսել է «զինագործների» ներկայիս թիմի մասին.

«Այժմ «Արսենալի» ամենամեծ աստղը թիմն է: Այս ակումբը ստեղծված չէ գերաստղերի համար։ Նրանցից վերջինը Օբամեյանգն էր, ում մոտ ոչինչ չստացվեց։

Արտետան ստիպել է նրանց աշխատել որպես թիմ: Հանդերձարանում ծանր աշխատանք է և համախմբվածություն»,- Էդուարդոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 72 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Արտետայի սաները ութ միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: