Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է լքել «Բավարիա-2»-ը

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է լքել Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմը, գրում է Bild-ը:

Հրանտը ցանկանում է կարիերան շարունակել ավելի բարձրակարգ լիգայում: Ռանոսի գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը Ռեգիոնալ Լիգայում մասնակցել է 28 հանդիպման, խփել 19 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: