Ուգո Ֆիրմինո․ «Միանշանակ՝ չեմ շարունակելու մրցելույթներս թիմում»

PROFFOOTBALL-ը զրուցել է «Արարատ-Արմենիայի» 34-ամյա պորտուգալացի հարձակվող Ուգո Ֆիրմինոի հետ։

– Ուգո, «Փյունիկից» տեղափոխվեցիր «Արարատ-Արմենիա»։ Ի՞նչ տարբերություններ կան այս երկու ակումբների միջև:
– Երկու ակումբների միջև տարբերությունը մեծ է, և ես «Փյունիկից» եկա «Արարատ-Արմենիա», քանի որ կարիերայում նոր մարտահրավերի կարիք ունեի։ Ցանկանում եմ չեմպիոն դառնալ երկու տարբեր ակումբների հետ և ավարտել Հայաստանի էջն իմ կարիերայում:

– Վերջին անգամ դու գոլ ես խփել անցած տարվա նոյեմբերին։ Ի՞նչը չի օգնում քեզ գոլ խփել:
– Այո՛, ճիշտ եք, ես այնքան գոլ չեմ խփել, որքան նախորդ տարի։ Այս տարի ես խաղում եմ այլ դիրքում, որտեղ ես ավելի հեռու եմ լինում դարպասից։ Այս տարի ես 10 գոլ եմ խփել և հավատում եմ, որ մինչև առաջնության վերջ ևս մի քանի գոլ կխփեմ։

– «Արարատ-Արմենիան» պայքարում է չեմպիոնության համար և հավանաբար հանդես կգա եվրագավաթում։ Հաջորդ մրցաշրջանում կմնա՞ք «Արարատ-Արմենիայում», թե՞ դեռ պարզ չէ:
– Ես շատ ուրախ կլինեմ, եթե «Արարատ Արմենիային» հաջողվի չեմպիոն դառնալ, տնօրենն արժանի է այս տիտղոսին։ Նա ինչ անում է ակումբի համար, բայց, անկախ մրցաշրջանի ավարտի արդյունքից, միանշանակ է, որ չեմ մնալու ակումբում։

– Իսկ ի՞նչ կասեք հայկական ֆուտբոլի մասին։ Դիտե՞լ եք Հայաստան – Թուրքիա հանդիպումը։
– Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը փոփոխությունների փուլում է, նոր խաղացողներ են ժամանում արտասահմանյան առաջնություններից, որակյալ խաղացողներ։ Հայաստանի առաջնությունում կան որակյալ երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր ևս հրավիրվում են հավաքական։ Ինչ վերաբերում է խաղին, ապա, կարծում եմ, լավ խաղ էր, այնպիսի խաղ, որ հաղթանակը կարող էր բաժին հասնել երկու թիմերին էլ։