Կայ Հավերցը՝ իսպանական երկու գրանդների ուշադրության կենտրոնում

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը գերմանացուն իդեալական ձեռքբերում է համարում։ Մադրիդի «Ռեալը» տպավորված է, որ Հավերցը կարող է խաղալ միքանի դիրքերում:

Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Նշենա, որ հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: