Ալեսանդրո Բաստոնիի ապագայի հարցում հստակություն կա

«Ինտերը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ 23-ամյա ֆուտբոլիստ Ալեսանդրո Բաստոնիի հետ նոր աշխատանքային համաձայնագրի կնքման շուրջ։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, ակումբը պատրաստ է Բաստոնիին առաջարկել 4 մլն եվրո տարեկան աշխատավարձ։

Այժմ պաշտպանը տարեկան վաստակում է մոտ 2,8 մլն եվրո։

Միլանյան ակումբը վստահ է, որ Բաստոնիի հետ կհաջողվի գալ շահավետ համաձայնության:

Ընդհանուր առմամբ Ալեսանդրո Բաստոնին ակումբի կազմում անցկացրել է 148 պաշտոնական հանդիպում։

Դրանցում պաշտպանը 3 գոլ է խփել և 13 գոլային փոխանցում կատարել խաղընկերներին: