Դորտմունդի «Բորուսիան» նոր պայմանագիր կառաջարկի թիմի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտին, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Դորտնունդյան ակումբի ղեկավարությունը նպատակ ունի թիմում պահել Յուլիանին , ում գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը:
Հիշեցնենք, որ Յուլիան Բրանդտը «Բորուսիայում» ելույթ է ունենում 2019 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանցում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 34 խաղի, խփել է 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: