Էրիկ տեն Հագ. «Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է պաշտպան Լյուկ Շոուի հետ պայմանագիր կնքելը։

«Կարծում եմ՝ սա լավ նորություն է բոլորիս համար, ինձ դուր է գալիս նրա խաղը: Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ակումբի հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

2014 թվականից Շոուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 249 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։