«Յուվենտուսը» թաքցրել է Ա Սերիայի այլ ակումբների հետ պայմանավորվածությունները

«Յուվենտուսը» թաքցրել է իր ֆինանսական հաշվետվություններում Ա Սերիայի այլ ակումբների հետ պայմանավորվածություններով պայմանավորված պարտավորությունները, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Հաղորդվում է, որ այդ թիմերի թվում են «Սասուոլոն», «Ատալանտան», «Բոլոնիան», «Ուդինեզեն», «Կալյարին»և «Սամպդորիան»:

Թուրինի տնտեսական ոստիկանությունը 2019-ից 2021 թվականների նախնական հետաքննության ընթացքում «Սասուոլոյին» և «Ատալանտային» 8 միլիոն եվրոյի պարտք է հայտնաբերել։

Այս պահին դատախազությունը շարունակում է «Յուվենտուսի» ֆինանսական մեքենայությունների հետաքննությունը։ Ակումբին Ա Սերիայում արդեն հանվել է 15 միավոր։