Զինեդին Զիդանը կարող է անգլիական ակումբ գլխավորել

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը սկսել է անգլերեն սովորել, հայտնում է La Source Parisienne-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա ֆրանսիացին օրական չորս ժամ անգլերեն է պարապում։ Նշենք, որ ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել էին, որ Զիդանը կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսին» որը օրերս պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերին Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 28 հանդիպումից հետո «կապույտները» 38 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։