Գրանիտ Ջակա. «Կարևոր չէ, թե ինչպես կանցնի «Լիվերպուլի» մրցաշրջանը, նրանք միշտ վտանգ են ներկայացնում»

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կիսվել է Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի «Լիվերպուլի» հետ արտագնա հանդիպման սպասելիքներով։

«Կարևոր չէ, թե ինչպես կանցնի «Լիվերպուլի» մրցաշրջանը, նրանք միշտ վտանգ են ներկայացնում: Իսկ «Էնֆիլդում» շատ դժվար է նրանց դեմ խաղալը։

Բայց մենք բավականաչափ վստահ ենք, որ այնտեղ էլ ենք հաղթելու։ Սա այն է, ինչ մենք կփորձենք անել։ Տեսնենք՝ կարո՞ղ ենք այնտեղից երեք միավոր տանել»,- Ջակայի խոսքերն է մեջբերում Football London-ը: