«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Ալեխանդրո Բալդեի ապագայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի եզրային պաշտպան՝ Ալեխանդրո Բալդեին, այդ մասին հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, ակումբը մտադիր է երիտասարդ ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել մինչև 2027 թվականը: Նոր պայմանագրով նրա հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո:

Նշենք, որ ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: