Սիլվիո Բեռլուսկոնի. «Նրանք ֆուտբոլի ներկան ու ապագան են»

Իտալիայի նախկին վարչապետ և «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին, ով այժմ «Մոնցայի» սեփականատերն է, խոսել է այն մասին, թե ում կցանկանար տեսնել միլանյան ակումբում։

«Ո՞ւմ կցանկանայի տեսնել Միլանում: Հոլանդին կամ Մբապպեին. Նրանք ֆուտբոլի ներկան ու ապագան են»,- ասել է Բեռլուսկոնին Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտպանում է ՊՍԺ-ի գույները։