«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Ինչպես հայտնում է El Nacional-ը, ֆրանսիացին առաջարկներ է ստացել ՊՍԺ-ից, «Մանչեսթեր Յունայթեդից», «Չելսիից» և «Լիվերպուլից»:
Նշվում է, որ Ուսմանին ավելի շատ գրավում է «Լիվերպուլ» տեղափոխվելու գաղափարը:
Այս մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: