Դավիդե Անչելոտտին հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել շվեյցարական ակումբը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտտին, մոտ է մարզչական կարիերա սկսելուն, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա իտալացին հաջորդ մրցաշրջանի սկզբից կարող է գլխավորել «Բազելը»։ 26 տուրից հետո ակումբը Շվեյցարիայի առաջնությունում զբաղեցնում է 5-րդ տեղը։

Անչելոտտի կրտսերը Մադրիդի «Ռեալում» մարզչի օգնականն է 2021 թվականի ամռանից։ Նա նախկինում աշխատել է իր հոր մարզչական շտաբում «Էվերտոնում», «Նապոլիում», «Բավարիայում» և ՊՍԺ-ում: