Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Կանը խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվելիք դիմակայության մասին։
«Չի կարելի ասել, որ պարտավոր ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել, մենք նման նպատակ ունենք։ Բարդ մրցակցի կհանդիպենք, Կտեսնենք թե ինչ կլինի ապագայում»,- գերմանացի լեգենդար դարպասպահի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։