Ֆեդերիկո Դիմարկոն՝ անգլիական ակոււմբի դիտակետում

«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա իտալացին հետաքրքրում է «Արսենալին»: Լոնդոնցիները ցանկանում են ամրապնդել պաշտպանության ձախ եզրը։

Միլանյան ակումբը պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով։

Կողմերի միջև բանակցային գործընթացը կսկսվի հունվարին:

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։