Դիեգո Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ կլքի «Ատլետիկոն»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Telegraph Football-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը։ Չոլոն ամենայն հավանականությամբ աշխատանքի կանցնի Իտալիայում:

Նշենք, որ Սիմեոնեն գլխավորել է Մադրիդի «Ատլետիկոն» 2011 թվականից: