Դևիդ Բեքհեմը ցանկանում է «Ինտեր Մայամի» հրավիրել «Բարսելոնայի» նախկին և ներկայիս աստղերին

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը մտադիր է թիմ հրավիրել 4 աստղային ֆուտբոլիստի, ովքեր հանդես են եկել «Բարսելոնայում»:

Ըստ Marca-ի՝ Բեքհեմն ակնկալում է, որ ամերիկյան ակումբը ձեռք կբերի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, ուրուգվայցի Լուիս Սուարեսին, ինչպես նաև «Բարսելոնայի» ներկայիս ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսին և Ժորդի Ալբային։

Բեքհեմի ծրագրի համաձայն՝ «Ինտեր Մայամին» կփորձի ձեռք բերել բոլոր 4 ֆուտբոլիստին մինչև 2023/24 մրցաշրջանի մեկնարկը: