«Բարսելոնայի» դարպասապահը համաձայնել է մնալ ակումբում

«Բարսելոնայի» պահեստային դարպասապահ Ինյակի Պենյան համաձայնել է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ: Այս մասին հայտնում է Relevo իսպանական հրատարակությունը։

Հիշեցնենք, որ Պենյան ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, քանի որ ցանկանում էր ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ այլ ակումբում։ Նրան չի բավարարում Մարկ-Անդրե Տեր-Շտեգենին փոխարինելու հեռանկարը, սակայն ղեկավարությունը, այնուամենայնիվ, կարողացել համոզել նրան մնալ:

Պենյան նախկինում վարձավճարով հանդես է եկել թուրքական «Գալաթասարայում»: