Դավիդ դե Խեան և «Մանչեսթեր Յունայթեդը» տարաձայնություններ ունեն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան չի ցանկանում նոր պայմանագիր կնքել թիմի հետ, գրում է The Athletic-ը:

Այնուամենայիվ, կողմերը կշարունակեն բանակցային գործընթացը մինչև ապրիլի վերջը:

Դավիդը թիմում մնալու համար պետք է համաձայնվի աշխատավարձի կրճատմանը, սակայն չի ցանկանում դա անել:

Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 42 խաղի, բաց թողել 46 գոլ: