«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան մոտ է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» հեռանալուն, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը սպասում է 26-ամյա ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։
Միաժամանակ հայտնի է, որ Կամադան չի նախընտրում է տեղափոխվել Լա Լիգա։ Նրանով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ատլետիկոն»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ճապոնացի ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ «Բորուսիան» բանավոր համաձայնության է եկել կիսապաշտպանի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ։
Այս մրցաշրջանում «Այնտրախտի» կազմում նա անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։