«Չելսին» կասկածներ ունի Յուլիան Նագելսմանի թեկնածության հարցում

«Չելսին» կասկածներ ունի գլխավոր մարզչի պաշտոնում Յուլիան Նագելսմանի թեկնածության հարցում, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կասկածում է Նագելսմանի թեկնածությանը՝ գերմանացու երիտասարդ տարիքի պատճառով, ով այժմ 35 տարեկան է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է Լուիս Էնրիկեին նշանակել ակումբի նոր գլխավոր մարզիչ, եթե չկարողանա համաձայնության գալ Նագելսմանի հետ։