Ռոբերտո Մանչինի. ««Նապոլին», ի վերջո, չի կարող միշտ հաղթել»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է «Միլան»-«Նապոլի» խաղը, որում Իտալիայի գործող չեմպիոնները հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին և չորս գոլ խփեցին. դա «Միլանի» ամենախոշոր հաղթանակն էր այս մրցաշրջանում:

«Ես վստահ եմ, որ Չեմպիոնների Լիգայում այլ կլինի: «Միլանը», իհարկե, արժանի էր հաղթանակի, քանի որ «Նապոլին», ի վերջո, չի կարող միշտ հաղթել, բայց հաջորդ խաղը այլ է լինելու»,- Մանչինիի խոսքը մեջբերում է pianetamilan.it-ը։

Այս թիմերի միջև Չեմպիոնների Լիգայի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։