Չավին կբանակցի Լիոնել Մեսսիի հետ

Լիոնել Մեսսին կարող է հաջորդ ամառ վերադառնալ «Բարսելոնա»:

Կատալոնական ակումբի և աստղային արգենտինացու միջև բանակցությունները պետք է սկսվեն այս շաբաթ։ Ինչպես հայտնում է լրագրող Վերոնիկա Բրունատին սոցցանցերում, բանակցային գործընթացին կմասնակցի նաև ակումբի գլխավոր մարզիչ Չավին։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Չավին շփվում է Մեսսիի հետ և ցանկանում է համոզել նրան վերադառնալ «Քամպ Նոու»: