Զլատան Իբրահիմովիչը գիտի, թե ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է ֆուտբոլային գործակալ դառնալ, հայտնում է TuttoMercatoWeb-ը:

Ըստ աղբյուրի՝ 41-ամյա շվեդը կարող է սկսել աշխատել իր նախկին գործակալ՝ հանգուցյալ Մինո Ռայոլայի ընկերությունում:

Այդ դեպքում Իբրահիմովիչը կաշխատի Մինո Ռայոլայի զարմիկի՝ Վինչենցո Ռայոլայի ղեկավարությամբ։

Իբրահիմովիչը Մինո Ռայոլայի հետ աշխատել է 18 տարի և եղել է նրա մտերիմ ընկերը։