Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 37-ամյա ֆուտբոլիստի դիմաց պատրաստ են տարեկան 30 մլն․ եվրո վճարել։

Ռամոսի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նշվում է, որ եթե իսպանացուն չբավարարի առաջարկը, ապա աշխատավարձը կարող է հասցվել մաքուր 50 միլիոն եվրոյի։

Սերխիո Ռամոսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։