Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր հայտնվել «Թոթենհեմում»

«Թոթենհեմը» կարող է նախորդ տարի պայմանագիր կնքել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի ամռանը պորտուգալացին խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը բաց թողնել իրեն, և «Թոթենհեմը» դարձել է հարձակվողի հավակնորդներից մեկը։ Այնուամենայնիվ, Անտոնիո Կոնտեն և Դանիել Լևին որոշեցին, որ նման պայմանագիրը օգուտ չի բերի թիմին:

Նշենք, որ նոյեմբերին Ռոնալդուն խզեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ հունվարի սկզբին դարձավ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ։

Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: