Սամիր Հանդանովիչը նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարները պատրաստ են նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։ Շուտով նրան նոր թարմացված պայմանագիր կառաջարկեն։ 38-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը ներկայիսի համեմատ կկրճատվի մոտ կիսով չափ։

Ընթացիկ մրցաշրջանում Հանդանովիչը «Ինտերի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ բաց թողնելով 16 գնդակ: Դարպասապահի գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին։