Յուրգեն Կլոպ. «Ես սա չեմ մեկնաբանի, քանի որ մենք նման բաների չենք անդրադառնում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ ակումբը մրցաշրջանի ավարտից հետո ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում։

-Որքան գումար եք ծախսելու ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում․

«Ես սա չեմ մեկնաբանի, քանի որ մենք նման բաների չենք անդրադառնում։ Բայց մենք կծախսենք ամռանը, դա հաստատ կարող եմ հաստատել։ Ակումբը կանցկացնի այս ամառ։ Ում և ինչքան, ես այստեղ ասելու ոչինչ չունեմ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմով, «Չելսիի» ֆուտբոլիստ Մեյսոն Մաունթով և «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Մաթեուս Նունեսով։