Էրլինգ Հոլանդը պայմանագիր է կնքել Nike-ի հետ

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հովանավորչական պայմանագիր է կնքել Nike-ի հետ:

22-ամյա նորվեգացին իր ողջ կարիերան խաղացել է Nike-ի խաղակոշիկներով, սակայն երկար ժամանակ պայմանագիր չի կնքել արտադրողի հետ:

Հոլանդի և Nike-ի միջև գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվել, սակայն The Athletic-ի ավելի վաղ հրապարակված զեկույցում պարզվել է, որ ֆուտբոլիստի կողմը պահանջում էր տարեկան 24 միլիոն դոլարի պայմանագիր: