Ն’Գոլո Կանտեն կարող է մասնակցել թիմի առաջիկա հանդիպմանը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտնել է, որ թիմիկիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն պատրաստվում է մասնակցել ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ հանդիպմանը:

«Նա հասանելի է, և ես վստահ եմ, որ վաղվա հանդիպման ինչ-որ պահի նա դուրս կգա խաղադաշտ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը։

Նշենք, որ Կանտեն 2022 թվականի օգոստոսից վերականգնվում է ազդրի վնասվածքից։