Լիոնել Մեսսին կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Ալ-Հիլալը» պատրաստ է ռեկորդային առաջարկ անել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Daily Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է տարեկան 220 միլիոն եվրո վճարել արգենտինացուն, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրում» ստանում է տարեկան 200 միլիոն եվրո։

Նշենք, որ 35-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։