«Մանչեսթեր Սիթին» մեկ տարվա կտրվածքով ամենաշատն է վճարում գործակալներին

«Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանում գործակալներին վճարել է ամենաբարձր վարձավճարները՝ համեմատած ԱՊԼ-ի որևէ այլ ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը։

2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը թիմը ծախսել է 51,56 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Երկրորդ տեղում «Չելսին» է (43,16 մլն), երրորդում՝ «Լիվերպուլը» (33,69)։

Լավագույն 10-յակում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» (24.73), «Արսենալը» (16.75), «Թոթենհեմը» (16.14), «Աստոն Վիլան» (15.62), «Լիդսը» (15. 31), «Էվերթոնը» (13.54), «Վեսթ Հեմը» (12.03)։