Ռաֆինյան կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է վերադառնալ Անգլիա, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն, 26-ամյա բրազիլացուն հավակնում է «Արսենալը», որը տպավորված է ֆուտբոլիստի խաղով: Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Նյուքասլը»:

Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 38 խաղ՝ դառնալով 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։