Հայտնի է, թե որտեղ կանցկացնի «Բարսելոնան» իր տնային հանդիպումները

Կատալոնական «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանից տնային հանդիպումները կանցկացնի «Օլիմպիական» մարզադաշտում՝ «Քամպ Նոուի» վերակառուցման պատճառով, հայտնում է Marca-ն։

Այս մասին կատալոնացիներն արդեն հայտնել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որն էլ իր հերթին պետք է տեղեկացնի ՈՒԵՖԱ-ին։

Նշենք, որ «Օլիմպիական» մարզադաշտի տարողությունը 55.926 հանդիսական է։

«Բարսելոնայի» վերադարձը «Քամպ Նոու» սպասվում է 2024 թվականի նոյեմբերին։