Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ֆուտբոլիստը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է fcinternews.it-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» իր սկաուտներին ուղարկել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Ինտեր» – «Բենֆիկա» հանդիպմանը:

Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Օնանան կարող է օգտագործվել որպես Ռոմելու Լուկակուին «Ինտերում» պահելու գործարքի մի մասը, որտեղ հարձակվողը ներկայումս վարձավճարով է հանդես գալիս: