Մասիմիլիանո Ալեգրի․ «Նրանք շատ ամուր թիմ են»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Վերոնայի» դեմ առաջիկա սպասվող խաղի մասին։

«Նրանք շատ ամուր թիմ են, կարծում եմ մեզ բարդ հանդիպում է սպասվում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

Նշենք, որ «Յուվենտուս» – «Վերոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 1-ին, Թուրինում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին։