Հայտնի է, Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Այս ամիս 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը Լա Լիգայի երեք խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ատլետիկոն» 26 տուրից 51 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: