«Չելսիի» ղեկավարությունը դժգոհ է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի պահվածքից

«Չելսիի» ղեկավարությունը զայրացած է լոնդոնցիների հարձակվող ՊյերԷմերիկ Օբամեյանգի հետ «Բարսելոնայի» շփումներից, հայտնում է AS-ը։

Գաբոնցի հարձակվողը Լա Լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) այցելել է «Բարսելոնայի» հանդերձարան։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» դժգոհ է այն փաստից, որ կատալոնացիները բացահայտ շփվում են հարձակվողի հետ, ուստի նրանք վճռական են նրան վաճառել ցանկացած այլ ակումբի։

Նշենք, որ 33-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» խաղացել է 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր: