Ռոնալդ Կուման. «Նա արժանի չէր նման վերաբերմունքի»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոստովանել է, որ իրեն զարմացրել է կատալոնական ակումբից հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալը։

«Դա անակնկալ էր: Նախամրցաշրջանային փուլում ինձ ասացին. «Վաղը հանդիպում կունենանք Մեսսիի և նրա հոր հետ, մենք պայմանագիր կկնքենք, և նա կմնա»։

Հաջորդ օրը Լապորտան զանգահարեց ինձ և ասաց. «Իրավիճակը ծանր է»։

Եվ գիշերը նա լքեց։ Մեսսին շատ բան արեց «Բարսելոնայի» համար, նա արժանի չէր նման վերաբերմունքի»,- Կումանի խոսքերը մեջբերում է Relevo-ն: