Հայտնի է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Այս ամիս հարձակվողը մարտի 4-ին խաղացել է «զինագործների» կազմում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա անգլիացին «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ: