«Բարսելոնայի» փոխնախագահը խոսել է Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն խոսել է ՊՍԺի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբ հնարավոր վերադարձի մասին։

«Մենք կապվել ենք Մեսսիի ճամբարի հետ։ Լեոն գիտի, թե որքան ենք մենք գնահատում իրեն, և ես կցանկանայի, որ նա վերադառնա։ Իհարկե, Մեսսին սիրում է «Բարսելոնան» և քաղաքը, ուստի մենք հուսով ենք գտնել համապատասխան պայմաններ՝ նրա պատմությունն այստեղ շարունակելու համար»,- փոխնախագահի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը փարիզցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։