Ալեսանդրո Բաստոնին նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան կիսվել է պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ իր կարծիքով։

«Այո, մենք վստահ ենք պայմանագրի երկարաձգման հարցում։ Մենք լավատես ենք»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա իտալացին «Ինտերի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։