Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչների եռյակը՝ ըստ L’Equipe-ի

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն L’Equipe-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։

Արգենտինացի մասնագետը տարեկան վաստակում է 34 մլն եվրո։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ստանում է 22,4 միլիոն եվրո։

Երրորդ տեղում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է՝ ով վաստակում է տարեկան 17,8 միլիոն եվրո։